-
Շատ ամպագոռգոռ օր արեց՝ որոտ, կայծակ, քամի, անձրև՝ հեղեղի նման․․․ Իսկ դու տանն ապահով-ապահով նստած՝ լուսամուտից հանգիստ հետևում ես բնության տարերքին, մի կաթիլ անգամ չես թրջվում, քամին մազդ անգամ չի շարժում։ Քթիդ տակ ինչ-որ երգ մռմռալով, թնգթնգալով՝ սուրճ ես սարքում, կում անում ու ականջ դնում...
-
Նիկոլ Փաշինյանի մոտ «Ստոկհոլմյան սինդրոմի» վառ արտահայտված դրսևորումներ կան:
Մի փոքր այդ սինդրոմի մասին: Հոգեբանության մեջ «Ստոկհոլմյան սինդրոմով» տառապողներ են համարվում նրանք, ովքեր որպես զոհ սկսում են դրական գնահատել իրենց դահճին/ահաբեկչին, պաշտպանում են դահճի/ահաբեկչի գործողությունները և դառնում են դահճի/ահաբեկչի թիմակիցը/դաշնակիցը...
-
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...
-
Ի՞նչ խաղաղություն, երբ հայ գերիները մնում են ադրբեջանական բանտերում՝ հեռու իրենց ընտանիքներից, հեռու արդարությունից։ Երբ նրանց վերադարձը չի բանակցվում որպես մարդասիրական հրամայական։ Երբ նրանց ճակատագիրը ծածկված է պետական լռության վարագույրով...
-
Պարզից պարզ է, հայաստանաբնակ հայությունն ապրում է ոչ թե փորձությունների շրջան, այլ հայտնվել է դժոխային տարտարոսի երկաթե դարպասների շեմին, որի եռաշերտ դռներրը բացվելուց հետո այլևս անվերադարձ և ընդմիշտ կփակվեն նրա հետևից:
Իհարկե, իշխանական խմբակը քայլ չի անի մերժելու պոսեյդոնյան արգելապատնեշի մուտքը, բայց մանգաղի բացակայությամբ ժապավենազարդ մուրճն ուժգին կբախի դարպասները հոտի առջև...
-
1969 թվականին, երբ 14 տարեկան հասակում ընդունվեցի Գևորգյան հոգևոր ճեմարան, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդեն բարձր դասարանի ուսանող էր։ Մեկ տարի անց ձեռնադրվեց սարկավագ, ապա 1971 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտեց Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նույն հարկի տակ մեկ տարի պաշտոնավարեց որպես վերակացու և սիրով, հոգատարությամբ ու սրտացավությամբ հսկեց մեզ՝ տաքարյուն պատանիներիս...
-
Հայաստանում ոչ մի լավ գործ չի ներվում։
Զարմանքից քար կտրեցի, երբ իմացա ինձնից ծածուկ, քեզնից ծածուկ, իր իսկ անձը չկարևորելով` բարեպաշտությունից ծածուկ Հայաստանում որքան բարեգործություն է կատարել Սամվել Կարապետյանը... Չներվեց։
Հայոց դրոշը և հայի անունը աշխարհում ինչ ճանաչման բերեց Հենրիկ Մխիթարյանը...
Չներվեց...
-
Տարիներ շարունակ, հատկապես, վերջին շրջանում, ինձ մտահոգում է մի հարց, որի պատասխանը չեմ գտնում: Խոսքը մարդու վերակերպավորումների մասին է, ի մասնավորի, ոստիկանական տարբեր ծառություններ իրականացնող անձանց, որոնց պատճառով մարդ հասկացությունը տարանջատվում է մասնագիտությունից...
-
Փաշինյանն իր տգիտությամբ Ալթայում անցկացվող բնապահպանական համաժողովին փայլատակել է, ասելով, թե Հայաստանում բազմանում են ընձառյուծները։
Հայաստանում կան, բայց չեն բազմանում ընձառյուծները...
-
ՈՒրեմն, Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ Գյումրու կենտրոնական հրապարակում ԻՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ Վարդավառի միջոցառումը չեղարկում է, քանի որ Շիրակի թեմի առաջնորդն ապօրինի կալանավորված է, իսկ այդ պայմաններում մեծ շուքով տոն նշելը բարոյական չէ։ Ճիշտ որոշում, անխոցելի հիմնավորում...
聜脙聜脗楼/1586508219">-Ասողը ես եմ, թագն իմ գլխին ա